«Բարսելոնան» չի կարողացել համաձայնության գալ աստղային պաշտպանի հետ

«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբը նույնպես անգլիացու հետ պայմանագիր կնքելու հավակնորդների թվում էր, սակայն կողմերին, ըստ ամենայնի, չի հաջողվի համաձայնության գալ։

Ըստ տեղեկությունների բանակցությունները մտել են փակուղի՝ նրա բարձր աշխատավարձի պահանջների պատճառով։ 25-ամյա ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել նաև «Բավարիայից» ու «Լիվերպուլից», և մտադիր չէ սպասել, մինչև «Բարսելոնան» նրան անհրաժեշտ երաշխիքներ տրամադրի։

Մարկ Գեհիի գործող պայմանագրի ժամկետը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարին նա կարող է նախնական պայմանագիր կնքել մեկ այլ ակումբի հետ։

Leave a Comment