Եվա Զոհրաբյանը առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը (լուսանկարներ)

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր՝ փոքրիկ Արիայի լուսանկարներից ու գրել.

«Ամեն մայր երևի կհասկանա ինձ․ լինում են պահեր, երբ պարզապես չես ուզում աշխարհին ցույց տալ քո երեխայի դեմքը։ Ամեն մեկս իր պատճառներն ունի, և դա լիովին նորմալ է։

Բայց հիմա զգում եմ՝ ժամանակն է։

Այս տարվա ավարտին ուզում եմ կիսվել իմ ամենամեծ երջանկությամբ։

Երեկ իմ Արիան դարձավ 8 ամսական

Նա այս տարվա մեր ամենաթանկ, ամենագեղեցիկ նվերն է, որը լիովին փոխեց մեր ներաշխարհը։

Ամեն օրը Արիայի հետ սեր է։

Մաղթում եմ ձեզ ու ձեր երեխաներին առողջություն, խաղաղություն և իսկական երջանկություն։ Թող ձեր տներում միշտ սեր լինի։

Ապագա մայրիկներ, Աստված թող ձեզ հետ լինի»,- գրել է Եվան։

Լուսանկարները՝ այստեղ

Leave a Comment