Միջազգային կառույները տարիներ առաջ ՀՀ-ի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանեին․ Ալիև

Այսօր աշխարհի տարբեր մասերում մոլեգնում են պատերազմներ, բախումներ և հակամարտություններ, ու այդ առումով ի՞նչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրները․ պատժամիջոցներ են կիրառում, որ  զգալի ազդեցություն ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն Աղդամ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր և ոչ հարուստ, կարելի է  սել,նույնիսկ աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին Հայաստանն է, դա, իհարկե, կդադարեցներ օկուպացիան: Սակայն ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև, ընդհակառակը, ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների արժողությամբ», – նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մի շարք միջազգային կազմակերպություններ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել հենց Ադրբեջանի նկատմամբ` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների և մարդու իրավունքների խախտումների համար։

Leave a Comment