ՊՍԺ-ն դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին ցմահ պայմանագիր առաջարկելու հնարավորությունը, հայտնում է AS-ը:
Փարիզյան ակումբում հիացած են իսպանացու աշխատանքից։ Նա մեկուկես տարվա ընթացքում 9 տիտղոս է պարգևել թիմին, այդ թվում՝ առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը ՊՍԺ-ի պատմության մեջ: Ակումբը մտադիր է նաև երկարաձգել մի շարք առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերը՝ պահելով թիմի կորիզն առաջիկա տարիների համար: Էնրիկեի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2027-ի հունիսին:
Ի դեպ Ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր մարզչի ցմահ պայմանագրի նախադեպ չկա: