Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին քննարկվեցին օրակարգային հարցեր

Այսօր՝  դեկտեմբերի 24-ին  կայացավ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունից անմիջապես հետո խորհրդի անդամների առաջարկով գումարվեց երկրորդ նիստը։

Օրակարգը հաստատելուց հետո նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․

  • «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2025 թվականի ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին հարցին, որը զեկուցեց ռեկտոր Գոռ Վարդանյանը։
  • Երկրորդ հարցը վերաբերում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2024–2025 ուսումնական տարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը, որը ներկայացրեց  ռեկտորը։  Հոգաբարձուների  խորհուրդը  հավանություն  տվեց ներկայացված հաշվետվությանը՝ բարձր գնահատելով տարվա ընթացքում կատարված աշխատանքը։
  • Օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2025–2026 ուսումնական տարվա հաստիքացուցակի և կառուցվածքի հաստատմանը, որը զեկուցեց ռեկտոր Գ. Վարդանյանը։ Խորհուրդը միաձայն հաստատեց ներկայացված հարցը։
  • Օրակարգային չորրորդ հարցը վերաբերում էր հիմնադրամի 2026 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվների նախագծերը հաստատելուն, որը խորհրդի կողմից միաձայն ընդունվեց։
  • Օրակարգային հինգերորդ հարցը վերաբերում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությանը, որը զեկուցվեց համալսարանի ղեկավարի կողմից։

Հոգաբարձուների խորհուրդը բարձր գնահատեց համալսարանի տարեկան գործունեության արդյունքները՝ առանձնակի կարևորելով համալսարանի կայուն զարգացման շարունակականությունն ապահովող ծրագրերը։ Արդյունքում հաստատվեց 2026 թվականի բյուջեն, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։

 

Leave a Comment