🎥 Գուստավո Սանգարեն մասնակցեց Բուրկինա Ֆասոյի դրամատիկ հաղթանակին — Armsport.am

Բուրկինա Ֆասոյի հավաքականը կամային հաղթանակով մեկնարկեց Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը՝ խմբային փուլի առաջին տուրում առավելության հասնելով Հասարակածային Գվինեայի ընտրանու նկատմամբ։

​Կասաբլանկայում կայացած E խմբի հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն ընդգրկված էր Բուրկինա Ֆասոյի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց հանդիպմանը մինչև 70-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց։

​Խաղի հաշիվը բացվեց միայն հանդիպման վերջնամասում՝ 85-րդ րոպեին աչքի ընկավ Հասարակածային Գվինեայի ներկայացուցիչ Մարվին Անիբոն։ Սակայն Բուրկինա Ֆասոյի հավաքականին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը մրցավարի կողմից երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում՝ Ջորջի Մինունգուի և Էդմոնդ Տապսոբայի խփած գոլերի շնորհիվ։

​Երկրորդ տուրում Բուրկինա Ֆասոն կմրցի Ալժիրի, իսկ Հասարակածային Գվինեան՝ Սուդանի հետ։ Երկու հանդիպումն էլ կկայանան կիրակի օրը։

Աֆրիկայի ազգերի գավաթ 2025, 1-ին տուր
Բուրկինա Ֆասո — Հասարակածային Գվինեա՝ 2։1 (0։0)
Գոլերը՝ Մինունգու (90+), Տապսոբա (90+) — Անիբո (85)։
Հեռացում՝ Նդոնգ (50, Հասարակածային Գվինեա)։

Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

Leave a Comment