«Բավարիայում» զայրացել են Քեյնի արժեքի նվազման պատճառով

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս էբերլը դժգոհ է, որ Transfermarkt պորտալում մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը նվազել է։ Այս մասին հայտնում է AS-ը:

«Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ բացատրել՝ ինչո՞ւ է Քեյնի արժեքը նվազել: Խնդրում եմ՝ տարիքը որպես փաստարկ չօգտագործել: Ինձ մի՛ հարցրեք նրա արժեքի մասին, դա իմ անձնական կարծիքն է», – ասել է Էբերլը:

Քեյնի տրանսֆերային արժեքը վերջին թարմացումից հետո նվազել է 10 միլիոն եվրոյով և կազմում է 65 միլիոն:

Leave a Comment