https://arm.sputniknews.ru/20251224/samvel-karapetjani-pashtpannery-vtshrabek-bvoghvoqner-en-nerkajacrel-inch-vorvoshman-masin-e-khvosqy-97211941.html
Սամվել Կարապետյանի պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել․ ի՞նչ որոշման մասին է խոսքը
Սամվել Կարապետյանի պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել․ ի՞նչ որոշման մասին է խոսքը
Sputnik Արմենիա
Գործարարի փաստաբանները որոշ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում են ներկայացրել։ 24.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-24T18:17+0400
2025-12-24T18:17+0400
2025-12-24T18:17+0400
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_0:0:1601:901_1920x0_80_0_0_2b060393b330da49c4d21baf3255421d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում են ներկայացրել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։Փաստաբանը հիշեցրել է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը՝ հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները՝ գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:Վարդևանյանը շեշտել է՝ իրականում մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած հենց իրենք են բազմիցս պահանջել, որ դրանք կատարվեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_24:0:1444:1065_1920x0_80_0_0_4d6ae531fea37c90733f574d2b60a607.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան
Բաժանորդագրվել
Գործարարի փաստաբանները որոշ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում են ներկայացրել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ»,- գրել է Վարդևանյանը։
Փաստաբանը հիշեցրել է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը՝ հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները՝ գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:
Վարդևանյանը շեշտել է՝ իրականում մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած հենց իրենք են բազմիցս պահանջել, որ դրանք կատարվեն։