Իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման տեսանկյունից. ՄԹ դեսպանը՝ Գալյանին


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


 


Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը՝


  • սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները.

  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները.

  • անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը.

  • դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները.

  • կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:


 


Սրբուհի Գալյանը հայտնել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունները՝ ծննդի, ամուսնության և այլ գրանցումներն իրականացնել առցանց եղանակով։ Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի նախագծերին։ Քննարկվել է նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ պատրաստ են աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:


 


Նախարարը նշել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման փաստաթղթի մշակման և ներկայացման հարցը։


 


Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

Դիտումների քանակ5

Leave a Comment