ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը կայացավ 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։
«Օրակարգում համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցն էր: Նիստը վարել է խորհրդի ամենաավագ անդամը՝ ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր, տ.գ.թ. Ոստանիկ Մարուխյանը: ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ քարտուղար՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողուհի Մարի Հովհաննիսյանը», – տեղեկացնում է Iravaban.net-ը: