Տիկնիզյանը 4 քաղաքացիություն ունի․ Իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է ԱՄՆ անձնագիր ունենա

Տիկնիզյանը 4 քաղաքացիություն ունի․ Իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է ԱՄՆ անձնագիր ունենա

24 դեկտեմբերի 2025 – 17:23 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ այս պահին ունի 4 քաղաքացիություն։ Այդ մասին նա ասել է Nobel YouTube ալիքին տված հարցազրույցում։

Ֆուտբոլիստը նշել է, որ հայկական, ռուսական և սերբական անձնագրերից բացի ստացել է նաև ԱՄՆ անձնագիր, գրում է Auroranews.am-ը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է իրեն պետք ԱՄՆ անձնագիր, նա հումորով պատասխանել է. «Ինչո՞ւ է ինձ պետք այս անձնագիրը։ Որովհետև յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է ունենա ԱՄՆ անձնագիր»։

Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» միացել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սերբական ակումբի կազմում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում։

Leave a Comment