
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի մարտիկ, UFC նախկին չեմպիոն Լյուկ Ռոքհոլդը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի մասին։
–Ի՞նչ եք կարծում, Ծառուկյանը կկարողանա՞ հաղթել Թոփուրիային։
«Արմանը հաստատ խնդիրներ կստեղծի Իլիայի համար։ Նրա ըմբշամարտը հիասքանչ է, նրա գրեփլինգը հիասքանչ է։ Մենք իսկապես պետք է տեսնենք, թե որքան լավն է Թոփուրիան գետնին՝ դիմակայելու այս մակարդակի դիմադրությանը։ Որովհետև Իլիան լավն է, բայց Արմանն էլիտար է», – ասել է Ռոքհոլդը Submission Radio-ին տված հարցազրույցում։
Արման Ծառուկյանը մասնակցել է MMA-ի 26 մենամարտի և հաղթել դրանցից 23-ում։ Իլիա Թոփուրիան հաղթել է իր բոլոր 17 մենամարտերում։
Հետևեք մեզ՝ այստեղ