Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ուզբեկական «Նասաֆին»։
Սաուդյան Արաբիայի չեմպիոնի հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։
Սերժիու Կոնսեյսաուի թիմն Արևմտյան գոտում 9 միավորով 6-րդ տեղն է բարձրացել, «Նասաֆը» պարտվել է բոլոր խաղերում ու վերջին` 12-րդ տեղում է։