ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 381.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.97 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-447 դրամով, վաճառվում է 450–457 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.81 դրամով, վաճառվում է 4.90-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 450.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.88 դրամով:
–00—ՅՄ