Հռոմի պապ Լևոն XIV-ի այցը Ադրբեջան օրակարգում է

Քաղաքականություն

24.12.2025 | 15:28

Հռոմի պապ Լևոն XIV-ի այցը Ադրբեջան օրակարգում է։ Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ, եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն։

Այնուամենայնիվ, նա քիչ հավանական է համարում, որ նման այց տեղի կունենա հաջորդ տարի։

«Ես կասկածում եմ, որ այցը կկայանա արդեն հաջորդ տարի։ Նա (Հռոմի պապը) ստացել է բազմաթիվ հրավերներ, սակայն տարեկան կատարում է ընդամենը հինգ կամ վեց արտասահմանյան այցելություն։ Եթե դա  տեղի ունենա երկրորդ կամ երրորդ տարում, դա արդեն մեծ նվաճում կլինի»,- նշել է Ֆեկետեն։

Պատասխանելով Բաքվում կառուցվելիք Սուրբ Հովհաննես Պողոս II կաթոլիկ եկեղեցու բացմանը Հռոմի պապի մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ դա մեծ նվեր կլինի:

«Եթե Հռոմի պապը գա եկեղեցու բացմանը, դա մեծ նվեր կլինի մեզ համար: Բայց դա կախված է նրա ժամանակացույցից»,- հավելել է Ֆեկետեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment