Այս ամենի մեջ հստակ է իրավունքի և մարդասիրության նսեմացումը. Արամ Վարդևանյան

Դեկտեմբեր 24,2025 14:34

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում, երբ մի քանի օրից 2026 թվականն է, լրահոսը և օբյեկտիվ իրականությունը կրկին վերաբերում է հարկադրանքի միջոցներին: Կես տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Չկա գործ, կա նման տևական ինտենսիվ կալանք՝ տրամաբանությամբ:

Այնուհետև վերհիշում ենք, որ չորս Սրբազան հայրեր ապօրինի կալանավորված են և ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ: Հրամանատար Աշոտ Մինասյանը (65 տարին լրացած, առողջական խնդիրներով) Դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշմամբ այլևս ազատազրկված է: Այսինքն իրավական և մարդասիրական նվազագույն արժեքներն անտեսվել են:

Այնուհետև ձերբակալվել են, վստահաբար կալանքի ներկայացման նպատակով նախկին պաշտոնյաներ:

Այնուհետև հիշում ենք, որ Հայաստանում բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ կան (տնային կալանք, վարչական հսկողություն), որոնք պարզապես չեն գործում հանրային հնչեղություն ունեցող գործերով:

Այս ամենի մեջ հստակ է իրավունքի և մարդասիրության նսեմացումը:

Տեղին է հիշատակել դեռևս 18-րդ դարում կազմված Շահամիրյանների «Որոգայթ փառաց» իրավական ֆունդամենտալ փաստաթղթի ներածության մի հատված. «…որքան ավելի բարություն է մեզ հարկավոր, որ մեր կյանքը զսպենք օրենքով ու ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ, որպեսզի արժանի դառնանք Տիրոջ պաշտամունքին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment