Ավստրալիան առաջին անգամ չեղարկել է վիզաները՝ ռասայական ատելություն հրահրելու և նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու համար, հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորկը։
Մեծ Բրիտանիայի 43-ամյա քաղաքացու վիզան կչեղարկվվի, որովհետև նա հարում է «հրեական համայնքի նկատմամբ ատելության վրա հիմնված պրոնացիստական գաղափարախոսությանը», իսկ հետո նա կարտաքսվի Ավստրալիայից, ասել է ՆԳ նախարարը։ «Գրեթե բոլորը, ովքեր գալիս են մեզ մոտ, լավ մարդիկ են և ցանկալի հյուրեր, բայց նա, ով գալիս է այստեղ ատելություն բորբոքելու համար, պետք է հեռանա», – ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բյորկը։
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի քաղաքացուն՝ պարզելով, որ նա X սոցիալական ցանցում երկու հաշիվ է օգտագործել՝ դաշնային օրենքները խախտող բովանդակություն հրապարակելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել արգելված նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու, սպառնալիքներ հրապարակելու և համացանցում հրեական համայնքի ներկայացուցիչներին հետապնդելու համար։