Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը։
Նիստին մասնակցում էին Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Վահագն Թևոսյանը, Վահագն Հայրապետյանը, Վահան Վարդապետյանը, փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և գործառնությունների գծով պատասխանատու Սոնա Աբրահամյանը։
Նիստի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի 2025 թվականի արդյունքները, գնահատվեց դրանց արդյունավետությունն ու հասարակական ազդեցությունը։ Քննարկվեցին իրականացված աշխատանքները, գրանցված ձեռքբերումները և զարգացման առաջիկա հիմնական առաջնահերթությունները։
Հոգաբարձուների խորհրդի անդամները բարձր գնահատեցին Հիմնադրամի կողմից իրականացված հսկա աշխատանքն, ինչպես նաև շարունակական զարգացմանն ու ծրագրերի բարելավմանն ուղղված հետևողական քայլերը։
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի 2026 թվականի բյուջեն՝ նախատեսելով ծրագրերի շարունակական իրականացում, ընդլայնում և նոր նախաձեռնությունների մեկնարկ։
Նիստի ավարտին նշվեց, որ Հիմնադրամը 2026 թվական է մուտք գործում նոր նպատակներով՝ ոգեշնչված շահառուների արձագանքից, և լի մեծ սպասելիքներով՝ հաստատակամորեն շարունակելով իր առաքելությունը:
«Իմ քայլը» հիմնադրամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: