24 դեկտեմբերի 2025 – 13:31 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող չորս առանձին քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն 136 հզր 723 ՀՀ դրամը։
Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։