Անկարայում օդանավի վթարի հետևանքով զոհվել է Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամեդ Ալի ալ-Հադադին: Նրան տեղափոխող օդանավը ընկել է Թուրքիայի մայրաքաղաքի մոտակայքում: Ռադարներից անհետացել է օդ բարձրանալուց 42 րոպե անց: Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռում 5 մարդ է եղել, հիմնականում զինվորոկաններ: Բոլորը զոհվել են: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջքի խնդրանք է ներկայացրել, սակայն դրանից հետո հնարավոր չի եղել կապ հաստատել անձնակազմի հետ։