FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ – Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 1-ից մեկնարկելու է Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ

Leave a Comment