«ԵվրոԽիմ»-ը մեկնարկում է կեղծ բորակից պաշտպանության համակարգ | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանյան «ԵվրոԽիմ» ընկերությունը հայտարարել է ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում, կեղծարարության դեմ պայքարի նորարարական համակարգի մեկնարկի մասին։

ԱՊՀ երկրներում «ԵվրոԽիմ» ապրանքանիշի ներքո կեղծ արտադրանքի վաճառքի դեպքեր հայտնաբերելուց հետո, ընկերության մասնագետները մշակել են փաթեթավորման նոր տեխնոլոգիա։ 2025 թվականի ապրիլից՝ յուրաքանչյուր 50 կիլոգրամանոց բորակի պարկն ապահովված է հատուկ կարով: Ապրանքի օրիգինալությունը կարելի է ստուգել շարժական ուլտրամանուշակագույն լապտերի օգնությամբ: Եթե ​​​թելը լուսավորվի, ապա արտադրանքն օրիգինալ է:

«Մենք ուշադիր հետևում ենք, որ «ԵվրոԽիմ» ապրանքանիշի ներքո վաճառվի բացառապես ընկերության օրիգինալ արտադրանքը։ Եվ հաճախորդները բարձր են գնահատում մեր ուշադիր վերաբերմունքը։ Վստահ եմ, որ նորարարությունը կաշխատի գործընկերների օգտին, նրանց վստահություն կհաղորդի գնված պարարտանյութերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ»,- նշել է Հաճախորդների պահանջարկների վարչության պետ Ալեքսանդր Կուզնեցովը։

Պաշտպանության համակարգի օգտագործման հրահանգների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել դիստրիբյուտորներին։

Leave a Comment