Սույն թվականի դեկտեմբերի 24-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2026 թվականի անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի և պայմանագրային և տնօրինելի հզորությունների վերաբերյալ հարցերը։
- Մասնավորապես՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի պահանջները՝ թվով 33 կարգավորվող ընկերությունների համար սահմանվել են կարգավորման պարտադիր վճարների 2026 թվականի դրույքաչափերը։
- Հաշվի առնելով ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների պահանջները՝ հաստատվել են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ», «ԱՐՄՓԱՈՒԵՐ», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերությունների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանի 2026 թվականի պայմանագրային և տնօրինելի հզորությունները։

