Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ( Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերին) քննարկված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային հարցերի շուրջ», – ընդգծվում է հայտարարության մեջ։