«Ոսկե դուբլ». Նիկիտա Սիմոնյանին նվիրված ֆիլմը կթողարկվի հունվարի 29-ին – Armenia Today

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակ» և ԽՍՀՄ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմըմեծ էկրանին կբարձրանա հունվարի 29-ին։

Ֆիլմը ներկայացնում է Սիմոնյանի մարզչական կարիերայի այն շրջանը, երբ լեգենդար «Սպարտակի» խաղացողի ղեկավարությամբ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հասավ «ոսկե դուբլի»՝ նույն թվականին նվաճելով ԽՍՀՄ առաջնությունը և ԽՍՀՄ գավաթը։

Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսորը, որը պատմում է Առաջին արցախյան պատերազմի մասին։ Գլխավոր դերում նկարահանվել է Եգոր Բերոևը, Քսենիա Ալֆերովան, Սոֆիա Դոնյանցը և Սերգեյ Շակուրովը։

Սիմոնյանը համարվում է Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով, և նաև թիմի լավագույն ռմբարկուն է ազգային առաջնությունում՝ 133 գոլով։ 1973-1974 և 1984-1985 թվականներին Սիմոնյանը գլխավորել է երևանյան «Արարատ» ակումբը։ 1973 թվականին նրա ղեկավարությամբ ակումբը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել ԽՍՀՄ գավաթը։ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 24-ին՝ 100 տարեկան հասակում։

Leave a Comment