ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը նշել է երկրում բիզնես միջավայրի զարգացման հիմնական խոչընդոտները

Թեև վերջին մի քանի տարիների ընթացքում բիզնես միջավայրի կարևոր բարելավումներ ենք արձանագրել, խոչընդոտները մնում են, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը


ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Թեև վերջին մի քանի տարիների ընթացքում բիզնես միջավայրի կարևոր բարելավումներ ենք արձանագրել, խոչընդոտները մնում են, հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:


«Թեև վերջին մի քանի տարիների ընթացքում բիզնես միջավայրի կարևոր բարելավումներ ենք արձանագրել, խոչընդոտները մնում են»,- «ԱՌԿԱ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ​​ներկայացուցիչ Ումանգ Ռավատը։


«Օրինակ՝ մասնավոր հատվածը բարդ իրավական դաշտի և կառավարման թվային ծառայությունների բացակայության պատճառով կաշկանդված է մնում»,-ասել է նա։


Ավելին, ըստ Ռավատի, գույքային և պայմանագրային իրավունքների թույլ կիրարկումը, ինչպես նաև կառավարման առումով պահպանվող մտահոգությունները շարունակում են զսպել ներդրումները, իսկ արտահանման խթանման համար ապրանքների որակի միջազգային ստանդարտներին համապատասխանելը դանդաղում է։


«Ավելին, պահպանվում է մեծ ոչ ֆորմալ տնտեսությունը՝ դժվարացնելով ֆորմալ բիզնեսների մրցակցությունը։ Ի վերջո, մտահոգիչ մյուս ուղղությունը մարդկային կապիտալի պակասը և հմտությունների անհամապատասխանությունն է»,-ընդգծել է նա։


ԱՄՀ-ի մշտական ​​ներկայացուցիչը Հայաստանում համոզված է, որ այս խոչընդոտների հաղթահարումը կարևոր է՝ մասնավոր բիզնեսի զարգացումը և աճը խթանելու և տնտեսությունն արդիականացնելու, ավելի բարձր կայուն աճին օժանդակելու համար։


«Կառավարությունը քաջատեղյակ է այս մարտահրավերներին և մշակել է ռազմավարություններ՝ խթանելու աշխատուժի մասնակցությունը և զբաղվածությունը և աջակցելու արտահանման բազմազանեցմանը։ Բացի այդ, 2024 թ.-ին ընդունվել է կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրք և վերջերս խորհրդարան են ներկայացվել սնանկության օրենսդրության փոփոխությունները՝ կազմակերպությունների թափանցիկությունը բարձրացնելու, պարտատերերի իրավունքներն ամրապնդելու և ընդհանուր բիզնես միջավայրը բարելավելու համար։ Այս ջանքերն անհրաժեշտ է շարունակել և հետևողականորեն իրականացնել»,-ասել է նա։


Ռավատը նաև նշել է իշխանությունների՝ ազգային վիճակագրության բարելավման ջանքերի մասին։


«Մենք համաձայն ենք, որ տնտեսության վիճակի և բարեփոխումների ազդեցության չափման համար պահանջվում է որակյալ, հուսալի և ժամանակին տրամադրվող       վիճակագրություն։ Այն անհրաժեշտ է և՛ պետական, և՛ մասնավոր որոշումների կայացման համար։ Ուստի, մենք իշխանությունների հետ պայմանավորվել ենք, որ ազգային վիճակագրությունը որպես առանցքային ուղղություն ենք դիտարկելու ԱՄՀ-ի նոր ծրագրի շրջանակու»,-ասել է նա։


Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։


 


 

Leave a Comment