24 դեկտեմբերի 2025 – 12:53 AMT
PanARMENIAN.Net – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին և Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից ԱՄՆ գյուղատնտեսական մթերքների, հատկապես անասնաբուժական և բուսասանիտարական ծագման արտադրանքի b>արտահանմանն առնչվող հարցերը, ինչպես նաև լաբորատոր հնարավորությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն ուղղված նախաձեռնությունները։
Ռիշան Չաուդհրին ընդգծել է, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին նշված ոլորտներում ի հայտ եկած և հնարավոր խնդիրների լուծման գործընթացում։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և արդեն նախատեսվել է, որ համակարգը կգործարկվի 2026 թվականին, ինչը հայ արտադրողների համար էապես դյուրին է դարձնելու դեպի ԱՄՆ գյուղմթերքների արտահանման ընթացքը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ նպաստել է շուկայի բազմակողմանի զարգացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։