Ռուսաստան-Սիրիա հարաբերությունները մտնում են նոր փուլ. ալ-Շաիբանի

Ռուսաստան-Սիրիա հարաբերությունները մտնում են նոր փուլ. ալ-Շաիբանի

Ռուսաստանը հավատարիմ է Սիրիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս այցի (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի Մոսկվա) հիմնական նշանակությունն այն է, որ Ռուսաստանը միանշանակ վերահաստատել է իր հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը», – ասել է Լավրովը իր սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ։

Ռուսաստան-Սիրիա հարաբերությունները մտնում են նոր փուլ, իր հերթին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շաիբանին։

«Այսօր ռուս-սիրիական հարաբերությունները մտնում են նոր փուլ։ Անցյալ տարին նշանակալից էր Սիրիայի համար, հատկապես այն պատճառով, որ այն նշանավորեց 14-ամյա պատերազմի ավարտը», – ասել է դիվանագետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment