Սիրիան ներողություն է խնդրել թուրքական կողմից – Live News

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարություն է տարածել օրերս Սիրիայում արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Շեյբանիի համատեղ մամուլի ասուլիսի ավարտին տեխնիկական խոտան է եղել և սիրիական կողմը ներողություն է խնդրել թուրքական կողմից ստեղծված իրավիճակի համար։

Քեչելին նշել է, որ մինչ Ֆիդանը պատասխանում էր Գազայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին, թարգմանչի ձայնը չի լսվել և հասել լսարանին, ու այդ խնդրի պատճառով նիստը նախագահող սիրիացի պաշտոնյան վաղաժամ ավարտել է հանդիպումը՝ կարծելով, թե Ֆիդանն ավարտել է իր խոսքը։

Leave a Comment