«Դեռ շատ ծոռներ պիտի գրկես»․ ինչպես է Արմեն Մարությանի թոռնուհին շնորհավորում պապիկի տարեդարձը (տեսանյութ)

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը օրերս նշում էր շննդյան 74-ամյակը։ Օրվա առթիվ նրա թոռնուհին՝ Անժելան, պապիկի և տատիկի մասնակցությամբ ջերմ հոլովակ է հրապարակել ու կից գրել․

«Շնորհավոր ծնունդդ, հզոր հանճարեղ մեծություն՝ Մարությանս: Հարությունս քո առաջին ծոռն է, և դեռ շատ ծոռներ պիտի գրկես»։

Տեսանյութը՝ այստեղ։

Նշենք, որ ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկի ընթացքում, Արմեն Մարությանը, խոսելով դստեր ու նրա ընտանիքի ողբերգական մահվան մասին, ասել էր․

«Այդ դեպքերից հետո գնացի իմ հոգեբանի մոտ, լսեց ինձ, կնոջս, զրուցեցինք, ինքը մեզ շատ օգնեց: Ասաց՝ դուք շուտ դուրս կգաք այս իրավիճակից, մարդիկ կան՝ չեն կարողանում: Գոյություն ունի ենթագիտակցություն և գիտակցություն, որոշ մարդկանց մեջ այդ վիճակը մնում է ենթագիտակցության փոսի մեջ ու դուրս չի գալիս: Պիտի կարողանաս այդ փոսից հանել, դնել գիտակցության մեջ: Այդ ցավը պիտի դնես երկրիդ կողքին, թատրոնի, կինոյի կողքին ու դրա հետ ապրես:

Շատ կարևոր բան կա, երբեք չպետք է մոռանալ, որ դա քո անձնական ցավն է: Դրա հետ ուրիշ ոչ ոք գործ չունի: Ես նման դեր էլ եմ խաղացել»։

Leave a Comment