
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր նկատմամբ «բացասաբար» տրամադրված ամերիկյան հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզիաները դադարեցվեն։ Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։
«Եթե հեռուստաալիքների լուրերի թողարկումները և երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասաբար են տրամադրված նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA («Ամերիկան կրկին հզոր դարձնենք») շարժման և Հանրապետական կուսակցության նկատմամբ, արդյոք դրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները չպետք է դադարեցվեն։ Ես կասեի՝ այո՛»,- նշել է նա։