ՀԱԿ-ը և «Մեր ձևով»-ը չեն պայմանավորվել միավորվելու շուրջ․ ԶԼՄ-ն հայտնել է ընդդիմադիրների քննարկումների մասին

ՀԱԿ կուսակցությունն ու «Մեր ձևով» շարժումը միավորվելու շուրջ պայմանավորվածություն չունեն, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝  հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ «Միասնության թևեր» շարժման նախաձեռնող Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը ՀԱԿ-ի համար նույնպես փակված է, քանի որ ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը նախկին նախագահների չառաջադրվելն է, վիրավորվել են։ 

Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» և Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով, նշել է լրատվականը։ Թերթի տեղեկությամբ՝ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։

 

 

Leave a Comment