Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ. դատաստանի օր» նոր ֆիլմի պաշտոնական թիզերը, որտեղ երևում է Սթիվ Ռոջերսը: Տեսահոլովակը հրապարակվել է AGBO Films-ի YouTube ալիքում։
Հատվածում ներկայացված է Սթիվ Ռոջերսը, ում դերում կվերադառնա դերասան Քրիս Էվանսը։ Հերոսը սկզբում ձեռքերում պահում է Կապիտան Ամերիկայի համազգեստը, իսկ հետո՝ նորածնի։
Սա առաջին կերպարը չէ, որը վերադառնալու է նոր ֆիլմում։ Նախկինում հաղորդվել էր, որ ֆիլմում կնկարահանվեն նաև.
Ռոբերտ Դաունի կրտսեր-Դոկտոր Դում
Քրիս Հեմսվորթ-Թոր
Փոլ Ռադ-Սքոթ Լենգ, Մրջյուն-մարդ
Լետիշա Ռայթ-Շուրի, Սև Հովազ
Էնթոնի Մակի-Սեմ Ուիլսոն, Կապիտան Ամերիկա
Դենի Ռամիրես-Բազե
Սիմու Լյու-Շանգ-Չի
Թոմ Հիդլսթոն-Լոկի
Տենոչ Հուերտա-Namor
Ի դեպ, այս թիզերը ցուցադրվել է «Ավատար 3»-ի համաշխարհային պրեմիերայի ժամանակ, ուստի որոշ հեռուստադիտողներ այն տեսել են վաղ ցուցադրությունների ժամանակ։