Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գոցե Սեդլոսկիին։

51-ամյա մասնագետը փոխարինել է Բլագոյա Միլևսկիին, որի պայմանագրի ժամկետը սպառվել էր դեկտեմբերի 1-ին։

Սեդլոսկին 2024թ. նոյեմբերից մարզում էր Հյուսիսային Մակեդոնիայի ամենահայտնի ակումբներից մեկը՝ «Վարդարը»։ Նա գլխավորել է նաև «Ռաբոտնիչկին», «Վլազնիան», «Շկուպին», Զագրեբի «Դինամոյի» երկրորդ թիմը և այլ ակումբներ։

Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին շարունակում է պայքարն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում և մարտի 26-ին անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում մրցակցի հարկի տակ կհանդիպի Դանիայի ազգային հավաքականի հետն։

Leave a Comment