«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Բարսելոնա»։
«Կապտանռնագույնները» նույնպես անգլիացու հետ պայմանագիր կնքելու հավակնորդների թվում էին, սակայն կողմերին, ըստ ամենայնի, այդպես էլ չի հաջողվի համաձայնության գալ։
Լրագրող Ֆերան Մարտինեսի տեղեկություններով՝ «արծիվների» ավագի հետ բանակցությունները մտել են փակուղի՝ նրա բարձր աշխատավարձի պահանջների պատճառով։ 25-ամյա ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել նաև «Բավարիայից» ու «Լիվերպուլից», ուստի մտադիր չէ երկար սպասել, մինչև «Բարսելոնան» նրան անհրաժեշտ երաշխիքներ տրամադրի։
Մարկ Գեհիի գործող պայմանագրի ժամկետը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարին խաղացողը կարող է նախնական պայմանագիր կնքել մեկ այլ ակումբի հետ։