Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը.
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։
Մենք տեղեկացանք, որ Միրումյանը ձերբակալվել է դեռևս օգոստոս ամսին ձերբակալված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում:
