Մեսսին հավակնում է «Ամերիկայի արքա» մրցանակին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հավակնում է ուրուգվայական El País թերթի «Ամերիկայի արքա» մրցանակին, հաղորդում է ESPN-ը:

«Ռասինգ Ավելյանեդայի» հարձակվող Ադրիան Մարտինեսը և «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ջորջիան դե Արասկաետան նույնպես հայտնվել են հավակնորդների եզրափակիչ եռյակում:

Մրցանակը շնորհվում է ամերիկյան լիգաների տարվա լավագույն ֆուտբոլիստին: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին:

Մեսսին կարող է հաղթել այս մրցանակը կարիերայում առաջին անգամ: Նախորդ տարի «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը հավաքել էր 14 ձայն և զբաղեցրել հինգերորդ տեղը:

Leave a Comment