Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը համաձայնության են եկել համատեղ զորավարժությունների և իրենց պաշտպանությունը ամրապնդելու վերաբերյալ

Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը համաձայնագրեր են ստորագրել Արևելյան Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու և անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ, հայտնում է հունական newmoney.gr լրատվական կայքը՝ հղում անելով Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբին։

Հրատարակության տվյալներով՝ Նիկոսիայում ստորագրվել են Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև համատեղ գործողությունների ծրագիրը և Հունաստան-Իսրայել 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը։

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ գործողությունների ծրագիրը ներառում է, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումների զորավարժությունների անցկացում, հատուկ նշանակության ուժերի համատեղ մարզումներ, շտաբային հանդիպումներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցություններ։

Այս փաստաթղթերի ստորագրումն ավելի է ամրապնդում երեք պետությունների միջև ռազմական համագործակցությունը և բարձրացնում նրանց դերը որպես Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստող գործոններ, նշել է պորտալը։

Leave a Comment