ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ», – հայտնել է Պետդեպարտամենտը։
Զրույցը տեղի է ունեցել հեռախոսով, և կողմերը, ի թիվս այլ բաների, «համաձայնության են եկել շարունակել համագործակցությունը ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու դիվանագիտական ջանքերի շուրջ», ասվում է հայտարարության մեջ։