
«Գաղտնիք չէ, որ հայ եկեղեցականների մեծ մասը հիմնականում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ են։ Այսինքն՝ այն մասին, որ Եզրասը այդ հատուկ ծառայությունների ազդեցության տակ է, թուղթը հրապարակվեր-չհրապարակվեր, ժողովուրդը խոսում էր»,- այս մասին Հանրային ՀԸ եթերում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի վերջին օղակն է և այդ օղակը միանշանակ քանդել է պետք։ Ինչու․ որովհետև Ռուսաստնաը հավատքի այդ մարմինը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով»,- նշեց Սարգսյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ ՀԱԵ-ն կրկնում է Մարիա Զախարովայի տեսակետները և այդ նարատիվները փորձում է տարածել ՀՀ-ում։