Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին թիմն է, որն ամբողջ տարվա ընթացքում եղել է մրցաշարային աղյուսակի առաջին տեղում, հաղորդում է Opta-ն:
Գործող չեմպիոնը ընթացիկ մրցաշրջանում 15 տուրից հետո 41 միավորով առաջին տեղում է և 9 միավորով առաջ է Դորտմունդի «Բորուսիայից»: