
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նրան տեղափոխել են բուժհաստատություն:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:
Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում՝ նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:
Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում՝ կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»: