NTV. Մասնավոր ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից Անկարայից թռիչքից հետո

Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանից թռիչքից հետո մասնավոր ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից։ Այս մասին հայտնել է NTV-ն։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավակայանը փակ է օդային երթևեկության համար։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։

NTV-ն պնդում է, որ ինքնաթիռում էր գտնվում Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Leave a Comment