
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) 2026 թվականի մարտ ամսվա արծաթի ֆյուչերսների գինը նուր ռեկորդ է սահմանել՝ մեկ տրոյական ունցիայի համար գերազանցելով 71 դոլարը։
Թանկարժեք մետաղի գինը սկզբում բարձրացել է 3.68%-ով՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 71.085 դոլարի, ապա րոպեներ անց, արագացնելով աճի տեմպը (3.71%), հասել է 71.11 դոլարի։
Comex բորսայում 2026 թվականի փետրվարի ամսվա ոսկու ֆյուչերսների գինը կազմել է 4,503.9 դոլար մեկ տրոյական ունցիայի համար (աճը՝ 0.77%)։