«Ցրվենա Զվեզդայի» անվանի հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին, տեղեկացնում է Նոբել Առուստամյանի YouTube ալիքը: Ավստրիացին պատասխանել է հենց Թիկնիզյանի հարցին, որի հետ խաղում է սերբական ակումբում: Նաիրը հարցրել է․ թե ինչ կարծիք ունի Մարկոն իր մասին։
«Կարծում եմ՝ դու շատ լավ տղա ես, մեծ սիրտ ունես: Դու խելագար ես, բայց լավ իմաստով, ինձ դա դուր է գալիս: Դու պրոֆեսիոնալ ես, ով ցանկանում է մեծ ֆուտբոլիստ դառնալ:
Ֆուտբոլային առումով՝ հիանալի տվյալներ ունես, լավ ես կատարում վազքը: Դու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով: Աջ ոտքով խաղը դեռ կարող ենք ավելի ուժեղացնել: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ քո խաղում, բայց ուզում եմ, որ զարգացման հաջորդ քայլը կատարես: Այն շատ կարևոր է լինելու»,-ասել է Մարկոն: