Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության D խմբի առաջին տուրում Սենեգալի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բոտսվանայի ընտրանու դարպասը (3-0)։
«Առյուծների» կազմում դուբլ ձևակերպեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը (40, 58), ևս մեկ անգամ աչքի ընկավ Շերիֆ Նդիայեն։
Սենեգալը հաջորդ տուրում կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ, իսկ Բոտսվանան՝ Բենինի ընտրանու դեմ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 27-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
D խմբի մրցաշարային աղյուսակը` ստորև․