Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում անցկացված «Թուրքիա-Ադրբեջան ներդրումային 2-րդ համաժողովին», որի շրջանակներում անդրադարձել է եկել երկու պետությունների միջև առկա հարաբերություններին և դրանք խորացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ներկայիս առևտրաշրջանառությունը կազմում է 8 մլրդ դոլար, ապա շեշտել, որ էական առաջընթաց է գրանցվել տնտեսական հարաբերություններում, հատկապես, էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Վերջինս նաև անդրադարձել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ տարվող տեխնիկական քննարկումներին և նշել. «Մտադիր ենք Շուշիի հռչակագրով ստեղծված դաշնակցային հարաբերությունը վերածել տնտեսության լիարժեք ինտեգրման»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: