Ներկերով կապված սերունդներ․ Շուգարովի ցուցահանդեսը նվիրված Էդուարդ Իսաբեկյանին

Արդեն շաբաթներ շարունակ Գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում անցկացվում է վաստակաշատ գեղանկարիչ Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը։

Անդրեյ Շուգարովի «Ակադեմիական ավանդույթ. հարաբերությունների շղթան» ցուցահանդեսը մասն է կազմում Բոյաջյան ցուցասրահի նախաձեռնած շարքի, որտեղ ցուցադրվում են Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների և դասախոսների գործերը։

Ցուցահանդեսի բովանդակային մասի պատասխանատուն՝ Կուրատորը Սոնա Հովհաննիսյանն է, նրա խոսքով առաջարկը բավականին մարտահրավերային է եղել։

Անդրեյ Շուգարովի վորաբերմունքն  Էդուարդ Իսաբեկյանի նկատմամբ դարձավ այն կապը, որը նոր լույսի տակ ներկայացրեց սերնդակիցների արվեստի համադրումը։ Շուգարովի արվեստը ձևավորվում է հայկական գեղանկարչական ավանդույթից և իրականության հետ նրա կենդանի, զգայական կապից։ Նա ժառանգել է ոչ միայն ակադեմիական վարպետության տեխնիկական կարգապահությունը, այլև այն վերաբերմունքը, ըստ որի նկարչությունն աշխարհը զգալու, էականը բացահայտելու և սեփական փորձով այն վերափոխելու միջոց է:

Ամենակարևոր օրը գեղանկարչի հետ կիսելու են եկել արվեստի հեղինակավոր դեմքեր, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ։ Բոլորը վստահ են Անդրեյ Շուգարովի համար Էդուարդ Իսաբեկյանը ավելին էր քան ուսուցիչը։

Leave a Comment