Իրանը հանկարծակի դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Բաժանորդագրվել

Մատակարարման դադարեցումը հանգեցրել է ցանցում 4–ից 4,5 հազար մեգավատտ էլեկտրաէներգիայի կորստի։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իրանն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Իրաքի էլեկտրակայաններին։ Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Մուսան։

«Իրանական կողմը չնախատեսված հանգամանքների պատճառով գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին տեղեկացրել է էլեկտրաէներգետիկայի նախարարությանը։ Գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է ցանցում 4 հազարից մինչև 4,5 հազար մեգավատտ էլեկտրաէներգիայի կորստի», – ասել է Մուսան։

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգետիկայի նախարարությունը, նավթի նախարարության հետ համակարգմամբ, անցել է տեղական այլընտրանքային վառելիքի օգտագործմանը:

Իրաքը դադարեցնում է բենզինի, կերոսինի և «սպիտակ նավթի» ներկրումը

Leave a Comment