Ուկրաինայի զինված ուժերը նահանջել են Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքից, որպեսզի «պահպանելն ստորաբաժանումների կյանքը և մարտունակությունը», հայտարարել է Գլխավոր շտաբը։
Ռազմական մարմինը հայտնել է, որ քաղաքի շրջակայքում շարունակվում են ծանր մարտերը, և այն մնում է ուկրաինական ուժերի կրակային վերահսկողության տակ, մինչդեռ ռուսական բանակը պահպանում է «զգալի առավելություն» կենդանի ուժի և տեխնիկայի առումով։
Չնայած նշանակալի կորուստներին՝ ռուսական զորքերը շարունակում են իրենց ակտիվ հարձակումը, նշվում է հայտարարության մեջ։
«Մեր զինվորների կյանքը և մեր ստորաբաժանումների մարտունակությունը պահպանելու համար ուկրաինացի պաշտպանները նահանջել են»,- հայտարարել է Գլխավոր շտաբը։
Ըստ Գլխավոր շտաբի՝ ռուսական զորքերը կարողացել են առաջխաղացում ունենալ քաղաքում՝ շնորհիվ զգալի թվային գերազանցության և փոքր գրոհային խմբերի կողմից դժվարին եղանակային պայմաններում մշտական ճնշման։
Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը «փորձում են կանխել հակառակորդի հետագա առաջխաղացումը»։
